About Us

  1. Home
  2. About Us
Arsen Torosyan with a working visit visited the health center

Arsen Torosyan with a working visit visited the health center "Arbes" and the center of orthosis and prosthetics "Ortez" with a working visit

 Arsen Torosyan with a working visit visited the health center
Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով եկել Էր «ԱրԲեՍ» առողջության և «Օրթեզ» պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոններ։

Ահա, թե ինչ է նա գրում իր ֆեյսբուքյան էջում՝

« «Օրթեզ» կենտրոնը զբաղվում է երեխաների և մեծահասակների, այդ թվում զինվորների պրոթեզավորմամբ։
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ կենտրոնի շենքային պայմաններին և պրոթեզավորման գործընթացին։ Տեղեկացա, որ հոկտեմբերի 21-ին «Օրթեզ» կենտրոնի եւ ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչն էականորեն բարձրացնելու է մատուցվող ծառայությունների որակը:
Շրջել ենք նաև «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, որտեղ այս պահին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Պլանավորվում է կառուցել վերականգնողական բուժօգնության լողավազան՝ մեծերի և փոքրերի համար։
Պրոֆեսոր Բաբլոյանի և պարոն Թեքյոզյանի հետ քննարկեցինք նաև ոլորտի հիմնախնդիրները, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ։
Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա շատ կարևոր ոլորտ է մեր երկրի համար և այն միշտ պետք է լինի պետության ու կառավարության հոգածության ներքո» ։