Развитие сферы ортезирования в Армении, исползование новейших технологий в процессе создания ортезов
15-06-2022 մեկնարկեց «Հայաստանում օրթեզավորման ոլորտի զարգացումը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը» խորագրով սեմինարը։ Սեմինարի խոսնակներն էին եվրոպական OIM Orthopedie և FIOR and GENTZ ընկերությունների ներկայացուցիչները, որոնք կիսվեցին իրենց փորձով` ներկայացնելով իրենց ընկերություններում կիրառվող նորարարական մոտեցումները և տեխնոլոգիաները։
Սեմինարի շրջանակներում բազում այլ թեմաների հետ քննարկվեցին նաև «Նորմալ քայլվածքի նկարագրությունը՝ վերջինիս և պաթոլոգիկ քայլվածքի տարբերությունները հասկանալու համար» և «Օրթեզավորում ողնուղեղի վնասվածքներով և բազմակի սկլերոզներով հիվանդների համար» արդի թեմաները։
Ինֆորմատիվ, պրակտիկ և ինտերակտիվ. ահա թե ինչպես կարելի է բնորոշել անց կացված սեմինարը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան օրթեզավորման նորարարական մեթոդներին, կրեցին այդ մեթոդներով պատրաստված օրթեզները` դրանց կիրառման նրբությունները հասկանալու համար։ Պրակտիկ հատվածի շրջանակներում վերցրեցին KAFO օրթեզի չափս։
Սեմինարի ավարտին մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ։
«Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնը ցանկանում է շնորհակալություն հայտնել սեմինարի խոսնակներին` Tom Gort-ին, Ana Maria Corvin-ին և սեմինարի կազմակերպման մեջ իրենց ներդրումն ունեցած կենտրոններին` Պլանտա Սանա - Planta Sana Luys Barry / Լույս Բարրի վերականգնողական կենտրոն Նանո-Պռո ՍՊԸ / Nano-Pro LLC Կամար պրոթեզավորման կենտրոն