О нас

  1. Главная
  2. О нас
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների:

Հայ-ռուսական փոխգործակցության շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, անդրադարձել առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին:

«Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության շրջանակը, այդ թվում` փոխայցերի կազմակերպմամբ, որը կխթանի առողջապահական համակարգի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև  «Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը

ՀՀ առողջապահության նախարարություն։

https://www.moh.am/?fbclid=IwAR3Nre8xFEGY7p_3V_7jz-hMgE9qYGLlIp5ycW5UI7s8DOM13pyNbwXA1AQ#1/4670