Մեր մասին

  1. Գլխավոր
  2. Մեր մասին
Ի՞նչ է օրթեզը

Ի՞նչ է օրթեզը

 Ի՞նչ է օրթեզը

Օրթեզ բառն ունի հունական ծագում. այն նշանակում է ուղղել, հավասարեցնել:

Օրթեզն արտաքին բժշկական սարքավորում է նախատեսված նյարդամկանային և կմախքային համակարգի կառուցվածքային փոփոխությունների շտկման համար: Այն նախատեսված է վնասված հոդի կամ վերջույթի կորեկցիայի, ֆիքսելու, ակտիվացման և նրա վրա գործադրվող ճնշման թեթևացման համար:

Մասնավորապես՝ կորսետներ, հատուկ կոշիկներ, ներդիրներ, վերջույթների համար նախատեսված սարքավորումներ:

Օրթեզը որպես բժշկական ուղղություն, իր մեջ համատեղում է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, պաթոֆիզիոլոգիայի, բիոմեխանիկայի և բժշկական ճարտարագիտության հիմունքները:

Օրթեզները պատրաստվում են վերջույթից վերցված չափումների միջոցով արված եզրագծի հիման վրա, որպեսզի լինեն մաքսիմալ ֆունկցիոնալ և էֆֆեկտիվ: Այժմ պլաստիկից պատրաստված օրթեզների համար չափումներն արվում են  մարմնի մասի գիպսե ֆորմայի միջոցով: 

Օրթեզները մեծամասամբ օգտագործվում են ՄՈՒԿ, ողնուղեղի վնասվածք, ցողունային բջիջների խանգարում, բնածին վերին և ստորին վերջույթների օրթոպեդիկ խնդիրներ, ողնաշարային խնդիրներ (սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ ) ախտորոշումներով պացիենտների կողմից:

Մեր կենտրոնի մասնագետները, լինելով ոլորտում լավագույններից և ունենալով 20 և ավել տարիների աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, պատրաստում են օրթեզները անհատական չափումներով և բարձրորակ հումքով, ինչի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորինս արդյունավետ հասնում են ցանկալի արդյունքի: Այդ իսկ պատճառով «ՕՐԹԵԶ»  կենտրոնը 1997 թվականից ի վեր համարվում է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը: