Մեր մասին
«ՕՐԹԵԶ» ՕՐԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՕՐԹԵԶ» կենտրոնը ստեղծվել է 1997թ. Երևանում: Արդեն ավելի քան 25 տարի մեր կենտրոնը ծառայություններ է մատուցում օգնելով և՛ մեծերին, և՛ փոքրերին: Օրթեզը բժշկական սարք, է որը նախատեսված է օգտագործել նյարդա-մկանային և հենաշարժիչ համակարգերի կառուցվածքային և ֆունկցիոնալ բնութագրերի փոփոխության դեպքում՝ վնասված հոդի և վերջույթների գործառույթների թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Օրթեզների շարքին են դասվում՝ կորսետները, օրթեզները, ապարատները, ներդիրները և հատուկ կոշիկները: Օրթեզները օգտագործվում են հոդերի անկայունության, սպորտով զբաղվելու ժամանակ ստացած վնասվածքների դեպքում, արթրոզի և հոդերի արթրիտի ժամանակ հետվիրահատական շրջանում: Օրթեզները նաև կարող են օգտագործվել հոդի կամ մարմնի մի մասի կառավարման, ուղղորդման, սահմանափակման կամ/և վերջույթների անշարժացման նպատակով, որոշակի ուղղությամբ շարժունակության սահմանափակման, շարժման աջակցության և հեշտացման, ինչպես նաև ցավի նվազեցման համար: Օրթեզավորումը, որպես բժշկական ուղղություն, կապված է բազմաթիվ գիտությունների հետ: Հիվանդներին նշանակում են օրթեզներ բազմաթիվ պատճառներով՝ դիսֆունկցիաներ (spina bifida կամ մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ), ողնուղեղի վնասվածքներ կամ ցողունային բջիջների գործունեության խախտումներ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այս ոլորտում մասնագետների որակավորումը: Մեր կենտրոնում աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող օրթեզավորման, պրոթեզավորման, օրթոպեդիայի, վնասվածքաբանության և վերակագնողական ոլորտների մասնագետներ: Բոլոր մասնագետները ունեն համապատասխան լիցենզիաներ: 21-րդ դարը զարգացման և տեխնոլոգիաների դար է: Բժշկությունը, այդ թվում օրթոպեդիայի և օրթեզավորման ոլորտները, նույպես զարգանում են օրեցօր, այդ իսկ պատճառով մեր մասնագետները կատարելագործում են իրենց հմտություները` մասնակցելով մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների, ինչպես տեղական, այնպես էլ` միջազգային: «ՕՐԹԵԶ» կենտրոնը պահպանում է կապեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնագետների հետ, ինչը նույպես հնարավորություն է տալիս տեղյակ լինել օրթոպեդիայի և մասնավորապես օրթեզավորման ոլորտների միջազգային նորարարությունների մասին: Ամեն տարի ավելի քան 1000 երեխաներ և մեծահասակներ այցելում են մեր կենտրոն: Մենք ապահովում ենք մեր հիվանդներին որակավորված օգնություն, ջերմ ընդունելիություն և հաճելի մթնոլորտ:
Մեր տեսլականը
Աշխատանքային ժամերը
- Երկ - Ուրբ 09:00 - 17:00
- Շաբաթ / Կիրակի Փակ է