Ծառայություններ

  1. Գլխավոր
  2. Ծառայություններ

Օրթեզների, Կորսետների և Ներդիրների պատրաստում

«Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնում պատրաստվում են երկու տասնյակից ավել տարբեր ֆունկցիոնալության օրթեզներ։ Օրթեզները անհատական են պատրաստվում են մասնագիտացված բուժհաստատությունների բժիշկների նշանակմամբ։ Չափերը վերցվում են գիպսակապերով յուրաքանչյուրի համար անհատական։ Դրանցից ամենատարածվածներին անդրադառնանք ստորև՝

  • AFO (սրունք թաթային օրթեզ) 

   Այս օրթեզները նշանակվում են ոտքի սրունք թաթային հատվածը ֆիքսելու թաթը ճիշտ դիրքում պահելու համար։ Կախված հիվանդության տեսակից կատարում են տարբեր ֆունկցիաներ՝ ֆիքսում են, շտկում, ստաբիլություն են ապահովում կանգնած դիրքում։ Կանխում են երկրորդային դեֆորմացիաները, ջլերի կարճացումները։

  • DAFO (Սրունք թաթային օրթեզ դինամիկ)

Սրունք թաթային դինամիկ օրթեզները կատարում են նույն ֆունկցիաները ինչ Afo տեսակի օրթեզները այն տարբերությամբ որ շատ ավելի ֆունցիոնալ են ոտնաթաթի մեծ դեֆորմացիաների և ջլերի ձգվածության դեպքում։ Ավելի հարմարավետ են և ապահովում են սրունք թաթային հատվածի լիարժեք անշարժացում 

  • Afo հոդով (Սրունք թաթային օրթեզ հոդով)

Այս օրթեզները նշանակվում են ոտնաթաթում ակտիվ շարժումներ լինելու դեպքում։ Ապահովում են շարժումներ սրունք թաթային հոդում միաժամանակ ապահովելով ոտնաթաթի անատոմիական դիրքը

  • Plso (Սրունք թաթային օրթեզ ճկուն)

PLSO տեսակի օրթեզները նույնպես սրունք թաթային են։ Օրթեզի հետևի հատվածի ճկունության շնորհիվ ապահովում են սրունք թաթային հոդում որոշ շարժումներ։ Հիմնականում օգտագործվում են "կախ թաթերի" դեպքում արհեստականորեն ապահովելով ոտնաթաթի ծալող ֆունկցիան

  • Ptb (Պատելայից ծանրություն կրող օրթեզ)

Այս օրթեզները նախատեսված են սրունքոսկրերը կամ կրունկը բեռնաթափելու համար։ Հենվելով ծնկոսկրին կարողանում են ապահովել նշված հատվածների լիարժեք բեռնաթափում։

  • Kafo (Ծունկ սրունք թաթային օրթեզ)

Kafo տեսակի ամբողջ ոտքի օրթեզները ազդր ծունկ սրունք թաթային են։ Պատրաստվում են ինչպես ծնկահոդի ֆիքսված անկյունով այնպես էլ մետաղական հոդերով որոնք ապահովում են ծնկահոդում շարժումներ։ Հիմանականում օգտագործվում են ողնուղեղային վնասվածքների դեպքում։

  • Smo (Կոճերը պարփակող օրթեզ)

SMO տիպի օրթեզները օգտագործվում են ոտնաթաթի տարբեր հատվածները ուղղելու ճիշտ դիրքում պահելու համար։ Սրունք թաթային հոդի շարժումերը չսահմանափակելով ապահովում են ոտնաթաթի անատոմիական դիրքը

  • Uc-bl (Թաթային օրթեզ)

Թաթային օրթեզները նախատեսված են վալգուսային դեֆորմացիաների ինչպես նաև ոտնաթաթի տարբեր հատվածները բեռնաթափելու համար։ 

"Օրթեզ" օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնում բացի նշվածներից պատրաստվում են օրթեզներ բնածին կոնքազդրային հոդախատի, բնածին ծուռթաթության, պլագիոցեֆալիայի և այլ հիվանդությունների ու դեֆորմացիաների բուժման համար։