Proteor Print ICARUS 3D

Proteor Print ICARUS 3D


«Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնը համալրվել է Proteor Print ICARUS 3D սարքավորմամբ, որը էականորեն նպաստում է օրթեզների և պրոթեզների առավել արագ, ճշգրիտ և նորարարական մեթոդներով պատրաստմանը։

ICARUS-ը հուսալի սարք է՝ մեծ տպման մակերեսով, ավտոմատ և ժամանակակից կարգավորումներով, որը աշխատում է որակյալ և անվնաս նյութերով։ Նորարարական այս լուծումների շնորհիվ հնարավոր է տպել վերջնական օրթեզավորման/պրոթեզավորման սարքավորումը, թվայնացնել և զգալիորեն կրճատել սարքավորումների պատրաստման ընթացքը։

ICARUS-ի ներդրմամբ մեր փորձառու մասնագետները հնարավորություն կունենան տրամադրել բուժառուներին ավելի որակյալ ծառայություններ`առավել սեղմ ժամկետներում։