Նորություններ

«Օրթեզ» կենտրոնը մեկնարկում է CADCAM տեխնոլոգիայով օրթեզների պատրաստումը


Երկար բանակցություններից հետո «Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնը, ֆրանսիական ASSOCIATION AZNAVOUR POUR L’ARMENIE-ի և Բոյաջյանների ընտանիքի աջակցությամբ, ձեռք է բերել ֆրանսիական Proteor ընկերության CADCAM տեխնոլոգիայով աշխատող սարքավորումը։ Այս նոր ձեռքբերումը հնարավորություն է տալիս օրթեզների չափսերը վերցնել 3D սկանավորմամբ և մոդելները պատրաստել մեքենայացված եղանակով՝ բացառիկ ճշգրտությամբ։ CADCAM-ը նորարարական տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս օրթեզավորման գործընթացը դարձնել ավելի հարմարավետ, արագ և արդյունավետ՝ խնայելով մարդկային ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։ Այս բացառիկ սարքի ձեռքբերումը կարևոր և նշանակալի քայլ է օրթեզավորման և պրոթեզավորման ոլորտի զարգացման ճանապարհին՝ բացելով նոր հորիզոններ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեջ։