Հաճախակի տրվող հարցեր
Հաճախակի տրվող հարցեր
Ի՞նչ է օրթեզը
Օրթեզն արտաքին բժշկական սարքավորում է նախատեսված նյարդամկանային և կմախքային համակարգի կառուցվածքային փոփոխությունների շտկման համար: Այն նախատեսված է վնասված հոդի կամ վերջույթի կորեկցիայի, ֆիքսելու, ակտիվացման և նրա վրա գործադրվող ճնշման թեթևացման համար:
Մասնավորապես՝ կորսետներ, հատուկ կոշիկներ, ներդիրներ, վերջույթների համար նախատեսված սարքավորումներ:
Օրթեզները պատրաստվում են վերջույթից վերցված չափումների միջոցով արված եզրագծի հիման վրա, որպեսզի լինեն մաքսիմալ ֆունկցիոնալ և էֆֆեկտիվ: Այժմ պլաստիկից պատրաստված օրթեզների համար չափումներն արվում են մարմնի մասի գիպսե ֆորմայի միջոցով:
Օրթեզները մեծամասամբ օգտագործվում են ՄՈՒԿ, ողնուղեղի վնասվածք, ցողունային բջիջների խանգարում, բնածին վերին և ստորին վերջույթների օրթոպեդիկ խնդիրներ, ողնաշարային խնդիրներ (սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ ) ախտորոշումներով բուժառուների կողմից:
Մեր կենտրոնի մասնագետները, լինելով ոլորտում լավագույններից և ունենալով 20 և ավել տարիների աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, պատրաստում են օրթեզները անհատական չափումներով և բարձրորակ հումքով, ինչի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորինս արդյունավետ հասնում են ցանկալի արդյունքի: Այդ իսկ պատճառով «Օրթեզ» կենտրոնը 1997 թվականից ի վեր համարվում է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը:
Ինչո՞վ են տարբերվում AFO և DAFO օրթեզները։
Ի տարբերություն ավանդական սրունք թաթային օրթեզի (AFO) , որն ավելի կոշտ է, դինամիկ սրունք թաթային օրթեզն (DAFO) ավելի բարակ է, ճկուն և փակում է ոտնաթաթն ամբողջությամբ, ինչը նպաստում է ավելի հարմար կրման և ավելի լավ է ուղղում ոտնաթաթը։
Ինչքա՞ն ժամանակում են պատրաստվում սարքերը։
Օրթեզները պատրաստվում են 10-14 օրվա ընթացքում, սակայն կարբոնից օրթեզների պատրաստումը կարող է տևել մինչև մեկ ամիս։
Ներդիրները պատրաստ են լինում 7-10 օրում։
Կորսետների պատրաստման ժամանակը
շնորհիվ CADCAM նորարարական տեխնոլոգիայի՝ կրճատվել է 3 անգամ։
Այժմ կորսետները պատրաստ են լինում 3 շաբաթից մինչև մեկ ամսում։
Իսկ պրոթեզները պատրաստ են լինում սկսած 2 շաբաթից։
Աշխատում ենք արդյո՞ք պետպատվերով։
Այո, մեր կենտրոնում առկա են մի շարք սարքավորումներ որոնք կարող եք ձեռք բերել պետպատվերի շրջանակներում։
Ի՞նչ է CADCAM-ը։
CADCAM տեխնոլոգիան օգտագործում է թվային դիզայնն ու արտադրությունը՝ բժշկական կորսետներ պատրաստելու համար, փոխարինելով ավանդական գիպսե չափագրման մեթոդներին։