CADCAM
CADCAM (Համակարգչային դիզայն և համակարգչային արտադրություն) տեխնոլոգիան հեղափոխել է կորսետների պատրաստման գործընթացը ։ Հատկապես սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ ախտորոշումների համար : Այս տեխնոլոգիան փոխարինում է գիպսե մեթոդով չափագրման ավանդական, աշխատատար մեթոդը՝ ավելի ճշգրիտ, արդյունավետ և հարմարավետ թվային աշխատանքային տարբերակով:
Ավանդական մեթոդներից CADCAM-ին անցումը զգալի առավելություններ է տալիս ինչպես բուժառուներին, այնպես էլ մասնագետներին`
- Բարձր ճշգրտություն և առավել հարմարություն: Թվային սքանավորման և դիզայնի գործընթացն ապահովում է բուժառուի անատոմիայի ավելի ճշգրիտ պատկերում, ինչը հանգեցնում է ավելի ճշգրիտ և հարմարավետ կորսետի պատրաստման:
- Ավելի մեծ արդյունավետություն: Ամբողջ գործընթացը շատ ավելի արագ է: Սքանավորումը տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ թվային դիզայնի և արտադրության քայլերն ավելի արագ են: Սա նվազեցնում է արտադրության ժամանակը և թույլ է տալիս բուժառուին տրամադրել կորսետ ավելի սեղմ ժամկետում։
- Բարելավված փորձ բուժառուի համար: Գիպսե մեթոդով չափագրումը կարող է երեխաների և դեռահասների համար անհարմար սթրեսային լինել:
- Հեռահար արտադրության հնարավորություն։ Աշխատանքային հոսքի թվային բնույթը թույլ է տալիս դիզայնը ստեղծել մեկ վայրում և ուղարկել այլ արտադրական օբյեկտ, ինչը պարզեցնում է գործընթացը և հնարավորություն տալիս կորսետավորման գործընթացն առավել հասանելի դարձնել։