Նորություններ

«Օրթեզ» -ում մեկնարկեց օրթեզավորման ոլորտի զարգացման սեմինարը


Տրվեց «Հայաստանում օրթեզավորման ոլորտի զարգացում, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառում » խորագրով սեմինարի պրակտիկ աշխատանքների մեկնարկը։ Կարևորելով տվյալ ոլորտում պրակտիկ գիտելիքների տեղը մեր կենտրոնը ձեռնամուխ եղավ կազմակերպելու տվյալ դասընթացը հրավիրելով Fior and Gentz ընկերության ներկայացուցիչ Berry Kloosterhuis - ին։ Մասնագետները պրակտիկ օրինակների վրա ծանոթացան Եվրոպական առաջատար ընկերություններում կիրառվող օրթեզավորման տեխնոլոգիաներին ։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեզ սատար կանգնած մեր կոլեգաներին, մասնավորապես Գարիկ Խաչատրյանին, Fior & Gentz @fiorgentz ընկերությանը, OIM Orthopedie @oimorthopedie ընկերությանը, Berry Kloosterhuis - ին «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամ ՀՄԴ- ին @eternal_nation_foundation Սեմինարի առաջին օրը ներկա էին Հայաստանի օրթեզավորման ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները ,ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Սեմինարը պլանավորվում է շարունակել 12 օր։ «Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնին կից այսուհետ գործելու է կացարան մարզերից և արտերկրից ժամանող օրթեզավորում, պրոթեզավորում կամ վերականգնողական բուժում անցնող մեր այցելուների համար։

Բոլոր սենյակներն ապահովված են

  • Մշտական տաք և սառը ջրով
  • Խոհանոցային անհրաժեշտ պարագաներով (էլեկտրական վառարան, թեյնիկ, սառնարան, անհրաժեշտ սպասք)
  • Հովացման և ջեռուցման համակարգերով
  • Անվճար WIFI- ով 
  • Հեռուստացույցով
  • Տարածքում գործում է շուրջօրյա պահակակետ։