Նորություններ

«Օրթեզ»-ը դարձավ «PROTEOR»-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում


Proteor ընկերության հետ պայմանագրի կնքում 《Օրթեզ》օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնի և 《PROTEOR》 ֆրանսիական ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ինչի արդյունքում 《Օրթեզ》 կենտրոնը այսուհետ հանդիսանում է 《PROTEOR》 աշխարհահռչակ ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչը ՀՀ-ում։ Պայմանագրի կնքման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ի լավագույն վնասվածքաբանները, օրթեզավորման և պրոթեզավորման մասնագետները, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Ցանկանում ենք մեր առնձնահատուկ երախտիքի խոսքը հայտնել Ֆրանսիայում 《Օրթեզ》 ՍՊԸ-ի ներկայացուցչին Բոյաջյան ընտանիքին և մասնավորապես Ազադ Բոյաջյանին, ում շուրջ մեկ տարի տևած բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ ի կատար ածել Հայաստանի համար չափազանց մեծ կարևորություն ներկայացնող այս ծրագիրը։ Ուրախ ենք և միաժամանակ հպարտ, որ համագործակցելու ենք մեր բարեկամ երկիր Ֆրանսիայի հետ և հանդիսանալու ենք այնպիսի նորարարական ընկերության ներկայացուցիչ, ինչպիսին 《PROTEOR》-ն է։ Վստահ ենք, որ նման համագործակցության շնորհիվ պրոթեզավորումը ՀՀ-ում կհասնի մի նոր մակարդակի։ 《PROTEOR》 ընկերության կարգախոսն է 《Առաջին հերթին մարդիկ》, և մեր ընկերությունը ամբողջովին կիսում է այդ գաղափարախոսությունը։