Նորություններ

Հայաստանում օրթեզավորման և նոր տեխնոլոգիաների կիրառման սեմինար


2022 մեկնարկեց «Հայաստանում օրթեզավորման ոլորտի զարգացումը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը» խորագրով սեմինարը։ Սեմինարի խոսնակներն էին եվրոպական OIM Orthopedie և FIOR and GENTZ ընկերությունների ներկայացուցիչները, որոնք կիսվեցին իրենց փորձով` ներկայացնելով իրենց ընկերություններում կիրառվող նորարարական մոտեցումները և տեխնոլոգիաները։ Սեմինարի շրջանակներում բազում այլ թեմաների հետ քննարկվեցին նաև «Նորմալ քայլվածքի նկարագրությունը՝ վերջինիս և պաթոլոգիկ քայլվածքի տարբերությունները հասկանալու համար» և «Օրթեզավորում ողնուղեղի վնասվածքներով և բազմակի սկլերոզներով հիվանդների համար» արդի թեմաները։ Ինֆորմատիվ, պրակտիկ և ինտերակտիվ. ահա թե ինչպես կարելի է բնորոշել անց կացված սեմինարը։ Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան օրթեզավորման նորարարական մեթոդներին, կրեցին այդ մեթոդներով պատրաստված օրթեզները` դրանց կիրառման նրբությունները հասկանալու համար։ Պրակտիկ հատվածի շրջանակներում վերցրեցին KAFO օրթեզի չափս։ Սեմինարի ավարտին մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ։ «Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնը ցանկանում է շնորհակալություն հայտնել սեմինարի խոսնակներին` Tom Gort-ին, Ana Maria Corvin-ին և սեմինարի կազմակերպման մեջ իրենց ներդրումն ունեցած կենտրոններին` Պլանտա Սանա - Planta Sana Luys Barry / Լույս Բարրի վերականգնողական կենտրոն Նանո-Պռո ՍՊԸ / Nano-Pro LLC Կամար պրոթեզավորման կենտրոն DAFO և AFO տիպի օրթեզների տարբերությունները: Օրթեզն արտաքին բժշկական սարքավորում է նախատեսված նյարդամկանային և կմախքային համակարգի կառուցվածքային փոփոխությունների շտկման համար: Այն նախատեսված է վնասված հոդի կամ վերջույթի կորեկցիայի, ֆիքսելու, ակտիվացման և նրա վրա գործադրվող ճնշման թեթևացման համար: Մեզ հաճախ տրվող հարցերից այսօր ցանկանում ենք անդրադառնալ AFO և DAFO տեսակի օրթեզների տարբերությանը։ Ի տարբերություն ավանդական սրունք թաթային օրթեզի (AFO) , որն ավելի կոշտ է, դինամիկ սրունք թաթային օրթեզն (DAFO) ավելի բարակ է, ճկուն և պարուրում է ոտնաթաթն ամբողջությամբ, ինչը նպաստում է ավելի հարմար կրման և ավելի լավ է ուղղում ոտնաթաթը։