Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ


ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ:

Հայ-ռուսական փոխգործակցության շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն: Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, անդրադարձել առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին: «Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն: Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, անդրադարձել առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին: «Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության շրջանակը, այդ թվում` փոխայցերի կազմակերպմամբ, որը կխթանի առողջապահական համակարգի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև «Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը։

ՀՀ առողջապահության նախարարություն։ https://www.moh.am/?fbclid=IwAR3Nre8xFEGY7p_3V_7jz-hMgE9qYGLlIp5ycW5UI7s8DOM13pyNbwXA1AQ#1/4670