Մեր մասին
Բարի գալուստ «Օրթեզ» օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոն: Ավելի քան երկու տասնամյակ մենք մեր այցելուներին տրամադրում ենք բարձրորակ օրթեզավորման և պրոթեզավորման ծառայություններ՝ օգնելով թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին վերագտնել շարժունությունն ու ինքնավստահությունը։ «Օրթեզ»-ում մենք համատեղում ենք բազմամյա փորձն ու նորարարությունը՝ առաջարկելով ծառայությունների լայն շրջանակ՝ սկսած անհատական օրթեզներից և կորսետներից մինչև ստորին և վերին վերջույթների ժամանակակից` բիոնիկ և միկրոպրոցեսորային պրոթեզներ։ Մեր տեսլականն է մնալ օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների առաջատար կենտրոններից մեկը տարածաշրջանում՝ մեր նորարարական լուծումներով, մարդակենտրոն մոտեցմամբ և շարժունակության ծառայությունների շարունակական կատարելագործման նվիրվածությամբ։ , Մեր նպատակն է մեր բուժառուներին հնարավորություն տալ վարել ակտիվ, լիարժեք և որակյալ կյանք։
Մեր պատմությունը և առաքելությունը
«Օրթեզ» կենտրոնը հիմնադրվել է Երևանում 1997 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել որակյալ օրթեզավորման և պրոթեզավորման ծառայություններ և վերադարձնել մարդկանց ինքնուրույն շարժվելու հնարավորությունը։ Հիմնադրման օրվանից ի վեր մենք մշտապես զարգացրել ենք մեր ծառայությունները՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և համակցելով փորձը անհատական, մարդակենտրոն մոտեցման հետ։
Մեր ծառայությունները
- Անհատական օրթեզների, կորսետների և ներդիրների պատրաստում
- Ստորին և վերին վերջույթների պրոթեզավորման ծառայություններ
- Օրթոպեդիկ և օրթեզի կոշիկների պատրաստում
- Օրթոպեդիկ և վերականգնողական խորհրդատվություններ
- Աջակցող միջոցների տրամադրում
Մեր թիմը
Մեր կենտրոնում աշխատում են բացառապես բարձր որակավորված մասնագետներ` օրթեզավորման, պրոթեզավորման, օրթոպեդիայի, վնասվածքաբանության և վերականգնողական ոլորտներում:Բոլոր մասնագետներն ունեն համապատասխան լիցենզիաներ և մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ մասնակցելով տեղական և միջազգային վերապատրաստման դասընթացների ու սեմինարների։
Նորարարական մոտեցում
«Օրթեզ»-ում մենք հետևում ենք օրթոպեդիայի, օրթեզավորման և պրոթեզավորման միջազգային նորարարություններին և ակտիվորեն համագործակցում եվրոպական առաջատար ընկերությունների մասնագետների հետ։ Այս կապերը մեզ թույլ են տալիս առաջինը տեղեկացվել ու կիրառել ոլորտի վերջին տեխնոլոգիաները՝ մեր բուժառուներին առաջարկելով առավել արդյունավետ և ժամանակակից լուծումներ,
Գործընկերներ
Ամեն տարի մեր կենտրոնն այցելում են ավելի քան 2000 երեխաներ և մեծահասակներ՝ ստանալու մասնագիտական աջակցություն և անհատական լուծումներ: Մեր երկարամյա համագործակցությունը պետական և միջազգային գործընկերների հետ ապահովում է որակ, հարմարավետություն և վստահություն յուրաքանչյուր բուժառուի համար: